Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Երբ է նշվում հին տոմարով նոր տարին. ինչպես է առաջացել նոր տոմարը

Երբ է նշվում հին տոմարով նոր տարին. ինչպես է առաջացել նոր տոմարը
05.01.2014 | 14:42

Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Այժմ հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:

Նոր` գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:

Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետև գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին, այսինքն՝ 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը, հմուտ աստղաբաշխների, ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների մասնակցությամբ, հաստատեց նոր տոմարը:

Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582թթ. ընթացքում: Այսպիսով՝ 1583-ից սկսած՝ գիշերահավասարի սխալն ուղղվեց:

16-20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և Գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

Դիտվել է՝ 1353

Մեկնաբանություններ